Պարտվեցինք
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոն» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում առանց մեծ ջանքեր գործադրելու 3:0 խոշոր հաշվով հաղթեց Երեւանի «Փյունիկին» եւ ժամանակից շուտ մրցասպարեզից դուրս բերեց իր մրցակցին:
Ի տարբերություն Հայաստանի չեմպիոնի' հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի թիմերը առավել հաջող են հանդես գալիս:
«Բաքուն» հաղթահարել է Լատվիայի չեմպիոնի արգելքը եւ մտել 3-րդ փուլ, իսկ դա նշանակում է, որ թիմը առնվազը մինչեւ օգոստոսի վերջը կմնա եվրոպական մրցասպարեզում (նոր մրցակարգով, չեմպիոնների լիգայի 3-րդ փուլում դուրս մնացած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայում):
Վրաստանի չեմպիոն «ՎԻՏ Ջորջիան» նույնպես լավ հնարավորություններ ունի մտնելու հաջորդ փուլ, քանի որ Սլովենիայի «Մարիբորի» հետ առաջին հանդիպումն ավարտել է ոչ-ոքի' 0:0, իսկ այսօր իր հարկի տակ կանցկացնի պատասխան խաղը: Նշենք նաեւ, որ Վրաստանի թիմերը հաջողությամբ հաղթահարեցին Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլը: