A
A
Պայմանագիր կնքեց
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի «Արարատը» պայմանագիր կնքեց «Ուլիսի» արդեն նախկին ֆուտբոլիստներ Արա Հովհաննիսյանի եւ Սեմյոն Մուրադյանի հետ:
Մինչ այդ թիմի կազմը համալրել էին սերբ ֆուտբոլիստներ Դեյան Սաինովիչը, Գորան Օբրադովիչը, Յուգոսլավ Մոնիշեւիչը, եգիպտացի Հալեդ Ռաջաբը, բելառուսցի Վալերի Ցիգալկոն, ինչպես նաեւ Արկադի Չիլինգարյանը, Ռաֆայել Նազարյանը, Կարեն Ավոյանը:
Շուտով ակումբը պայմանագրեր կկնքի եւս երկու արտասահմանցի խաղացողների հետ (մեկը Ռուսաստանից, մյուսը` Բելառուսից): Հարկ է նշել, որ թիմից էլ ավելի շատ խաղացողներ են հեռացել, սակայն ակումբի ղեկավարությունը գտնում է, որ դրանից «Արարատն» ոչ թե թուլացել է,այլ ուժեղացել: