Իրականացվելու է 3 համայնքներում
Աջակցիր «Ա1+»-ին"Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության" թեմատիկ ծրագրի Վիրտուալ հիմնադրամի միջոցներից կֆինանսավորվեն ՀՀ համայնքային զարգացման տարաբնույթ ծրագրեր: Ծրագիրն իրականացնում է "People In Need" (PIN) չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ:
Ծրագիրը իրականացվում է Երևան քաղաքում և ՀՀ չորս մարզերում` Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք և Լոռի:
Գեղարքունիքի մարզում "People In Need" ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից ուսումնասիրությամբ ընտրվել են Ճամբարակի տարածաշրջանի Գետիկ, Թթուջուր և Մարտունի համայնքները:
Նշված համայնքերի բնակչության եկամուտների տարբեր աղբյուրները ուսումնասիրելիս պարզվել է, օրինակ, Թթուջուր համայնքում աշխատավարձ է ստանում բնակչության 23 %-ը, թոշակ է ստանում` 38%-ը , նպաստներ են ստանում 36 %-ը, տնամերձից և օժանդակ տնտեսությունից եկամուտներ են ստանում 2%-ը , իսկ արտերկրում բնակվող հարազատներից դրամական օգնություն են ստանում 2 %-ը:
Գետիկ համայնքում աշխատավարձ է ստանում բնակչության 8 %-ը , գործարարությամբ զբաղվում է 0,5%-ը, թոշակ է ստանում` 17 %-ը, նպաստներ են ստանում 5 %-ը, տնամերձից և օժանդակ տնտեսությունից եկամուտներ են ստանում 57,5 %-ը , իսկ արտերկրում բնակվող հարազատներից դրամական օգնություն են ստանում 12 %-ը:
Մարտունի համայքնում աշխատավարձ է ստանում բնակչության 10 %-ը, գործարարությամբ զբաղվում է 7 %-ը, թոշակ է ստանում` 60 %-ը, նպաստներ են ստանում 9 %-ը, տնամերձից և օժանդակ տնտեսությունից եկամուտներ են ստանում 10 %-ը, իսկ արտերկրում բնակվող հարազատներից դրամական օգնություն են ստանում 4 %-ը :
Ասենք, որ Թթուջուր համայնքում բնակվում է 1083 մարդ, Գետիկում` 483, իսկ Մարտունի համայնքում` 593:
"People In Need" ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արդեն իսկ վերը նշված երեք համայնքների համար ստեղծվել է Ռեսուս կենտրոն , որի համակարգողը նշանակվել է "People In Need" ընկերության կողմից: