14 օրվա փոխարեն 10 օր
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է թողել նաեւ Ալավերդու ՙՄանես՚ բարեգործական հիմնադրամի ծրագրերի վրա։ Դրանց որոշ մասի ֆինանսավորումը ժամանակավորապես դադարեցվել է, սակայն հոգաբարձուների խորհուրդը որոշել է պահպանել առավել առաջնայինները։ Այդ թվում՝ այս տարի էլ, թեեւ որոշակի փոփոխություններով, կֆինանսավորվի նաեւ բակային ճամբարների ծրագիրը։
Նախորդ տարվա 10 միլիոն դրամի փոխարեն այս տարի ՙՄանես՚-ն այդ նպատակով 7 մլն դրամ է հատկացնելու։ Ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Ավետ Թամազյանի' կրճատվել է նաեւ հերթափոխերի տեւողությունը. նախորդ տարիների 2 շաբաթվա փոխարեն այս տարի երեխաները ճամբարում կանցկացնեն իրենց ամառային հանգստի 10 օրը միայն։ Երեխաների շուրջ 1140 թվաքանակն այս տարի էլ կպահպանվի։Նրանցից յուրաքանչյուրն օրական 300 դրամի սահմաններում սնունդ կստանա։ Ճամբարները կգործեն Ալավերդու տարածաշրջանի 9 դպրոցներում՝ հուլիսի 1-ից 23-ը։ Դրանցում առաջին հերթին կընդգրկվեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ