Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Երեւանից

Մարզեր

Վանաձորցի մի խոումբ մտավորականներ հավաքվել էին քննարկելու քաղաքում Հ. Թումանյանի արձան դնելու առաջարկությունը: Երևանի ՙՓրկության օր՚ հկ-ն նամակ է ուղղել Լոռու մարզպետին` մարզկենտրոնում Թումանյանի արձան տեղադրելու համար`նամակին կցելով Լևոն Թոքմաջյանի հեղինակած էսքիզը և նախահաշիվը` շուրջ 5000 ԱՄՆ դոլար:

Մտավորականները դեմ չէին քաղաքում Թումանյանի արձան ունենալ, բայց...

«Տարին արդեն կիսվել է, 140-ամյակն է, Երևանից մի կազմակերպություն պիտի առաջարկի, որ մենք արձան տեղադրենք, երևի մի տեղ արձան կա ուզում են ձթեն, կամ մի ուրիշ բան կա, ինչի՞ հենց Երևանից»,- ասաց Սամվել Խալաթյանը:

Վանաձորի նկարիչների միության նախագահ Արամ Նազարկանն էլ պոռթկաց, թե հանրապետությունում կարգին քանդակագործ չկա, որ կարողանա Թումանյան քանդակել:

2.5 ժամ քննարկումից հետո մտավորականները միայն նպատակահարմար գտան քաղաքում Թումանյանի արձան ունենալ, բայց որտե՞ղ և ե՞րբ այդպես էլ չորոշվեց:

Քննարկումները շարունակվեցին նաև միջանքում:

Նելլի Դավթյան