Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սրճարանը կռիվների պատճառ

Մարզեր

 

 Վանաձորի Արցախ պուրակում անցած գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել: Առաջին հարկում գործող սրճարանից երիտասարդը դուրս է եկել բարձր երգելով, երբ փորձել են կարգի հրավիրել, աղմուկ է բարձրացրել: Տիգրան Մեծ 34 շենքի բնակիչները կանխել են բարդ հետևանքները ՙԵթե մի փոքր ուշ դուրս գայինք, դանակահարություն էլ կլիներ, արդեն քանի գիշեր է չենք քնում քիչ չէ, հիմա էլ անհանգիստ ենք էս ջահելների համար, ուշ ժամի խմում են,   դուրս գալիս և աղմուկ սարքում՚,-ասում է շենքի բանակչուհի Հենրիետա  Մխիթարյանը:

 Աղմուկ խանգարում է նաև  Վարդանանց 27 շենքի բնակիչներին:

   Կենտրոն համատիրության նախագահ Տարոն Ֆարմանյանը զարմանում է, որ նման խնդրով համատիրությանը երբևէ չեն դիմել:

  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի տեղակալ Գուրգեն Նազարյանն ասում է, որ եղանակները տաքանալու հետ նման դեպքերը հաճախակի են դառնում: Ըստ  Նազարյանի  վերջին 10 օրում խաղաղ գիշեր չեն ունեցել,  մանր-մունր կռիվներ ամեն րոպե պատահում է, մի քիչ զգոնությունը թուլացնեն, հետևանքները վատ կլինեն.ՙԱղմուկի վրա բնակիչները դուրս են գալիս հավաքվում, ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնում, մինչև էդքանին ցրում ենք գիշերն անցնում է՚:

Իսկ Վանաձորի քաղաքապետարանի առևտրի սպասարկաման բաժնի պետ Ազատ Իսպիրյանն ասում է, որ գիշերը Ժամը 24-ից հետո աշխատելու համար, ոչ մի սրճարան կամ սննդի կետ թույլտվություն չունի:

 Ի դեպ նմանատիպ բողոքներ ոստիկանությունը ստացել  է նաև այլ թաղամասերի բնակիչներից:

 

Նելլի Դավթյան