Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Մարզեր

Այսօր  ժամը  13:30-ի  սահմաններում  Ղարիբջանյան  խճուղու  վրա  Գյումրիի  թիվ  2  գերեզմանատան  մերձակա  հատվածում  իրար  են  բախվել  ԳԱԶ  53  մակնիշի  ջրատար  եւ  ՎԱԶ  21 06  մակնիշի  մարդատար  մեքենաները:

 Բախման  արդյունքում  ՎԱԶ 21 06-ը  շպրտվել  է  մինչեւ  հանդիպակաց  բենզալցակայան՝  վնասելով  լիցքավորող  սարքավորումներից  մեկը:

 Տուժել  է  մարդատար  մեքենայի  վարորդ  72-ամյա  Սաշիկ  Գյոդակյանը  եւ  տեղափոխվել  Գյումրիի  Գալուստ  Գյուլբենկյանի  անվան  վիրաբուժական  հիվանդանոց:

 Գյումրիի «Ցայգ» ՀԸ