Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատճառը հայտնի չէ

Մարզեր

Այսօր ժամը 14-ի սահմաններում արտակարգ պատահար է գրանցվել Գյումրիում: Հրդեհ է բռնկվել Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում գտնվող տնակներից մեկում, որը ծառայում էր որպես կարկանդակի պատրաստման եւ վաճառման կետ: Բնակիչները բջջային հրշեջ ծառայությանը:

Թեեւ տնակն այրվել է գրեթե ամբողջությամբ, սակայն հրշեջները հասցրել են դուրս բերել եւ վնասազերծել գազի բալոնները՝ խուսափելով հնարավոր պայթյունից:

Շիրակի մարզի Փրկարարական վարչության պետ Անդրանիկ Պողոսյանը տեղեկացնում է, որ հրդեհի պատճառները դեռեւս հայտնի չեն, ինչպես նաեւ պարզ չէ հասցված վնասների չափը:

Գյումրիի «Ցայգ»հը