Խնդիրներ կամրջի վրա
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Շիրակի մարզում միջհամայնքային ճանապարհաշինություն է իրականացվում: Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել ՙՄերձմոսկովյան՚ ԲԲԸ-ը:
Պատվիրատուի հետ համապատասխան պայմանագրի կնքումից հետո մեկնարկել են շինարարական աշխատանքները: Մոտ 3 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման համար նախատեսված է 270 միլիոն դրամ: Այս ճանապարհահատվածում դարձյալ, ըստ նախագծի, վերանորոգվելու է նաեւ 2 կամուրջ:
Դրանց ամրացման աշխատանքներն էլ արդեն ընթացքի մեջ են: Ավարտից հետո կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները:
Առաջին կամուրջը գտնվում է Վարդաքար համայնքի մոտ: Այստեղ որոշակի խնդիրներ կային: Խիճի հաստությունը նախատեսվածից հաստ է կատարվել, իսկ ասֆալտը՝ բարակ: Իսկ այդ դեպքում ասֆալտը երկար չի դիմանա:
Երկրորդ կամուրջն իրար է միացնում Սպանդարյան եւ Գեղանիստ համայնքները: Աշխատանքները պետք է ավարտվեն նոյեմբերի 30-ին, սակայն շինարարն հույս ունի, որ դրանք ավելի շուտ կավարտվեն:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ