Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակ էշը դարձել է գայլի բաժին

Մարզեր

Սանահին գյուղի բնակիչները սկսել են անասնագոմերի դռներն ու պատուհաններն ամուր փակել,  արոտավայրերում էլ' անասունների կողքից չեն հեռանում:

4  օր անընդմեջ գայլը մտել է գյուղ եւ մի քանի էշ,այծ ու խոզ կերել: Գայլի բաժին է դարձել նաեվ Շալիկո Զուրաբյանի էշը:

ՙԷդ մի էշն ունեինք,էդ էլ տվինք գելին: Էլի խոտ էր բերում, ջուր էր կրում տան համար: Մեր այգում էր կապած, առավոտը տղես գնացել էր տեսել՝ մենակ թոկն ա, Էշի կեսը կերած ընկած ա, էն էլ տվեց շներին՚,-ասաց նա:

Իսկ հարեւանի այծը օրր ցերեկով է կերել: Հիմա ստիպված անասունները հեռու չեն ուղարկում' վտանգից խուսափելու համար:

ՙԺողովուրդը ստիպված ամենքն իրանց անասունի կողքին նստում ա։ Անտառ չեն ուղարկում. զենք չկա, բան չկա, ՙռեշոտկա՚ են բերում գոմերի պատուհանների վրա քաշում, որ գիշերով չմտնի անասունները ջարդի՚,-ասում է Շալիկո Զուրաբյանը :

Թեեւ գյուղն անտառին շատ մոտ է, բայց  նախկինում գայլերը գյուղ չեն մտել, վնասել են միայն սարերում գտնվող անասուններին,-պատմում են գյուղի բնակիչները: Նրանք ավելի շատ անհանգստանում են, որ գայլերը  կարող են  վնասել նաեւ գյուղի երեխաներին :

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ