A
A
Վթար գազալցակայանում
Աջակցիր «Ա1+»-ինՎթար գազալցակայանում
Հունիսի 8-ին, ժամը 17.55-ին Գյումրիի Տեր-Գաբրիելյան փողոցում` ՙՊՇՍՎՍ՚ ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում վթար է տեղի ունեցել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հովացման համակարգի ջրի խողովակի բարձր ճնշման տակ գտնվող փականը դուրս է մղվել և վնասել գազատարի խողովակը, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Ինչպես հայտնում են Հայաստանի փրկարար ծառայությունից` պայթյուն և հրդեհի բռնկում տեղի չի ունեցել: