Ադվոկատն Երեւան չի ժամանի
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակից Բելգիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա միայն 2010 թվականից: Հոլանդացի հանրահայտ մարզիչ Դիկ Ադվոկատը համձայնվել է Բելգիայի հավաքականը գլխավորել միայն աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո:
Բելգիայի հավաքականը, որը սեպտեմբերին Երեւանում հյուրընկալվելու է Հայաստանին, ապրիլին պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Ռենե Վանդերեյկենին, իսկ գլխավոր մարզչի պաշտոնակատարը ներկայումս Ֆերնկի Վերտոկտերենն Է, որի գլխավորությամբ բելգիացիները օրերս 0:4 հաշվով ընկերական խաղում պարտվեցին Ճապոնիայի հավաքականին:
«Դեկտեմբերին ես կգլխավորեմ Բելգիայի հավաքականը: Պայմանագիրը դեռ կնքված չէ: Դա կարելի է անցել ցանկացած պահի: Դրա համար բավական է օգտվել ֆաքսից: Ես այդպես էլ պատրաստվում եմ անել: Ես արդեն խոստացել եմ բելգիացիներին, որ գլխավորելու եմ եւ դա իմ ստորագրությունից էլ կարեւոր է»,-ասել է Դիկ Ադվոկատը ռուսական «Սովետսկի Սպորտին»:
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մեկ այլ մրցակից Թուրքիայի հավաքականը երեկ երեկոյան ընկերական հանդիպում անցկացրեց Կայեսրի քաղաքում: Թուրքերը 2:0 հաշվով առավելության հասան Ադրբեջանի նկատմամբ: Խաղը կայացավ «Կադիր Հաս» մարզադաշտում, որտեղ էլ Թուրքիան Հայաստանին ընդունելու է հոկտեմբերին:
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Տերիմը մարտական կազմ էր դուրս բերել խաղադաշտ: Թուրքերը մեծ առավելություն ունեին Ադրբեջանի նկատմամբ եւ կարող էին հաղթել անհամեմատ խոշոր հաշվով: