Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն մեկ մասնակից

Սպորտ

Հունիսի 12-19-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա ընդամենը 1 ներկայացուցիչ: 69 կգ քաշայինների պայքարում ելույթ կունենա Եվրոպայի 2009 թ. չեմպիոն Առաքել Միրզոյանը:

«Տարին բավական հագեցած է մեր համար, քանի որ ունենք 7 խոշոր միջոցառումներ, որոնց մասնակցելու են մեր ծանրորդները: Ֆինանսները բոլոր առաջնություններին չեն կարող բավականացնել, ուստի այս անգամ Հայաստանը կներկայացնի միայն Առաքել Միրզոյանը»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասած Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Առաքել Միրզոյանը Բուխարեստ է ուղեւորվելու հոր` օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Օգսեն Միրզոյանի գլխավորությամբ: Ավագ Միրզոյանը հանդիսանում է երիտասարդ ծանրորդի մարզիչը:

Փաշիկ Ալավերդյանի կարծիքով` Առաքելը մեդալի ռեալ հավակնորդ է եւ հենց այնպես չի մեկնում Բուխարեստ. «Մենք ընտրել ենք այն ծանրորդին, որից մեդալի սպասելիքներ ունենք»:

Հայ ծանրորդների համար հաջորդ փորձությունը կլինի հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Շվեդիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այստեղ արդեն Հայաստանը ավելի ներկայացուցչական կազմով կներկայանա: Մասնակիցներ կլինեն նաեւ կանանց պայքարում, որոնց մարզիչները փորձարկելու են աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: