Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ երեխա՞ աստղային ընտանիքում

Մշակույթ

Հոլիվուդյան հայտնի դերասան Անժելինա Ջոլին մտադիր է որդեգրել հայ երեխա: Հայաստանում թղթարարական քաշքշուկը քիչ է, քան այլ երկրներում, եւ որդեգրման գործընթացը կարող է արագ ընթանալ:

Ըստ ռուսական լրատվամիջոցների` սա է պատճառը, որ դերասանուհու ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա: 2002թ-ից Անժելինա Ջոլին երեխաներ է որդեգրում տարբեր երկրներից: Նա արդեն երեխաներ է որդեգրել Աֆրիկայից, Կամբոջայից եւ Վիետնամից:

Ըստ լուրերի` Ջոլիի ամուսինը` դերասան Բրեդ Պիտը հիացած չէ կնոջ որոշումից եւ կգերադասեր երեխա որդեգրել Հնդկաստանից:
Աստղային ընտանիքում հնարավոր հայ զավակի լուրը մեծ իրարանցում է առաջացրել ինտերնետ-քննարկումներում:

Ոմանք խորհուրդ են տալիս որդեգրել ամերիկացի երեխա, որոնք քիչ չեն մանկատներում` ամբողջ աշխարհից երեխա «հավաքելու» փոխարեն: Ոմանք էլ չարախնդությամբ զգուշացնում են, որ հայ երեխան կմեծանա եւ կսկսի պահանջել, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը անհապաղ ճանաչվի: