Ավտոբուսներում էլ ձյուն եկավ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր վաղ առավոտից Վանաձորում տեղացած առատ ձյունը ավտոբուսով երթեւեկողների համար պատուհաս էր դարձել:
Առաջին հայացքից այն տպավորությունն էր, որ ավտոբուսներն այսօր կիսադատարկ են երթևեկում, սակայն ուշադիր լինելու դեպքում նկատում էիր, որ ավտոբուսում կանգնած մարդ ավելի շատ կան, քան նստած. պառճառը ապակիներից և տանիքից հոսող հալոցքաջրերն էին:
Տարիքով մեծ մի կին էլ չկարողանալով ոտքի վրա կանգնել, իր թաշկինակով սրբեց նստատեղը, նստեց, ու բացեց անձրևանոցը, սակայն այս դեպքում էլ կաթոցը հասավ կողքի ուղևորին:
Վանաձորի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի ավագ մասնագետ Էրիկ Գևորգյանը չկարողացավ ստույգ թիվ ասել, թե այսօր քաղաքն սպասարկող ավտոբուսները քանի տարի առաջ են բերվել, բայց հավաստիացրեց, որ չնայած նման խնդիրներին` ուղևորները կյանքին վտանգ չի սպառնում, քանի որ ամեն առավոտ, մինչև երթի դուրս գալը, յուրաքանչյուր տրանսպորտային միջոց մանրազզնին ստուգվում է: Ստուգվում է նաև վարորդի առողջական վիճակը:
«Ինչքան էլ տեսքից հին լինի, կարևորն այսօր տեխնիկապես համապատասխանելն է, որ կյանքի համար վտանգավոր չլինի, իհարկե լավ կլիներ, որ ավտոբուսներն էլ հնարավոր լիներ թարմացնելու, բայց առայժմ մեր բյուջեն թույլ չի տալիս»,-ասում է Էրիկ Գևորգյանը:
Նելլի Դավթյան
Վանաձոր