Աճուրդը' թյուրիմացությո՞ւն
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր հովվական այցով Գյումրիում էր Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոս: Կաթողիկոսն այցելել է եկեղեցիներ, ծանոթացել եկեղեցապատկան կառույցների շինարարության ընթացքին ու թերություններին: Նա անդրադարձել է նաեւ վերջին շրջանում Գյումրիում մեծ աղմուկ հանած եկեղեցապատկան 116 քմ հողատարածքի հարցին, որը քաղաքապետարանի կողմից աճուրդով վաճառվել էր:
Վեհափառը նախ այցելեց սուրբ Հակոբ եկեղեցի, եկեղեցին թեեւ մի քանի տարի շահագործվում է, բայց թերի շինաշխատանքների հետեքերը դեռեւս վերացած չեն, ավելին, գործարկման տարիների ընթացքում եղած թերություններին գումարվել է եւս մեկը՝ անսարքին տանիքը: Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ ցանկություն կա գմբեթի ներքին հատվածը նկարազարդել: Եկեղեցապատկան հողերի կառուցապատումը եւ սրանց հետ կապված ցանակացած խնդիր վերահափառի ուշադրության կենտրոնում է: Անի թաղամասի բնակիչներն ամեն գնով փորձում էին Վեհափառի ուշադրությունը սեւեռել մի անավարտ շինության: Իսկ թե ինչպես է այն հայտնվել եկեղցու տարածքում, Վեհափառին էլ զարմացրեց:
Երկրաշարժից կործանված Ամենափրկիչ եկեղեցու շիանաշխատանքներն վերսկսվել են, շինարարությունը ըստ նախագծի է, աշխատանքը որակով, սակայն աստեղ էլ ֆիանասավորման խնդիր կա:
Օզանյանի 1 հասցեում գտնվող Սպայի տունը դեռ 2004 թվականին Հայաստանի հանրապետության կառավարության որոշմամբ եւ Վեհափառի ցանկությամբ նվիրաբերվել է Հայ առաքելական եկեղեցուն: Այստեղ կառուցվում է Հայորդաց տուն, ինչի ֆինանասավորումն էլ իրականացնում են Մայր աթոռ սուրբ Էջմիածինը եւ Հայ ընդհանուր բարեգործական միությունը: Հայորդաց տան շինարարության նախահաշվային արժեքը մեկ միլիոն 200 հազար դոլարին համարժեք դրամ է: Շինարարության ավարտին կառույցը կունենա նախկին տեսքը, միայն թե ներսում որոշակի փոփոխություններ կլինեն: Այն լինելու է արտադպրոցական կենտրոնների նման հաստատություն: Շենքի առանձին հատվածում լինելու է ճաշարան՝ սոցիալապես անապահով մարդկանց համար:
Հիշեցնենք, 2008թ մայր աթոռի սեփականություն հանդիսացող Գյումրիի Օզանյան փողոցի 1-ին հասցեում 116 քմ առանձնացվել է որպես համայքնապատկան հողամաս եւ աճուրդով վաճառվել: Շիրակի թեմի առաջնորդն էլ ահազագել էր մարզի դատախազություն, հարուցվել էր քրեական գործ: Ի դեպ, այսօր վեհափառին ուղեկցում էին քաղաքապետը, սրբազանը, եւ ՇՄ դատախազը, այլ կերպ ասած վերոհիշյալ պատմության եռանկյունին: Նման լավ ու բարյացկամ տրամադրվածությամբ էլ կարծես թե լուծվեց քաղաքապետարանի կողմից վաճառված եկեղեցապատկան հողի կոնֆլիկտը: Գյումրիի քաղաքապետը եւ վեհափառը զրուցել են եւ պարզել, որ փոքրիկ թյուրիմացություն է տեղի ունեցել, որը շուտով կլուծվի:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ