Կարտոֆիլի հարցը օրհասական է
Աջակցիր «Ա1+»-ինԿարտոֆիլի ցանքը արդեն սկսվում է, մինչդեռ Շիրակի մարզում անցած տարվանից չիրացված բերքի մեծ քանկություն կա: Այն հարեւան Վրաստանում իրացնել չի հաջողվել` ներքին շուկան էլ խիստ սահմանափակ լինելու պատճառով: Մտահոգ գյուղացիները, ի դեմս ֆերմերների, դիմել են կառավարությանը, սակայն պատասխան այդպես էլ չի եղել:
Այսօրվա դրությամբ մարզի 10 խոշոր ֆերմերների մոտ 4 հազար տոննայից ավելի տնկանյութ կա: Ցանքի շրջանում մարզի բարձրադիր գոտիներում դրա միայն չնչին տոկոսը կիրացվի: Մի քանի անգամ շատ է չիրացված պարենայաին կարտոֆիլը, մեծ չափաբաժին ունեն ոչ միայան ֆերմերները, այլեւ փոքր գյուղացիական տնսեսությունները: Բանն այն է, որ ամեն տարի ավելանում են կարտոֆիլի ցանքատարածությունները, հետո էլ տարեց տարի բարձրանում է կարտոֆիլի բերքատվությունը: Ստացվում է` նախորդ տարի ով լավ բերք է ստանում ու իրացնում, հաջորդ տարի նրա օրինակին հետեւում են մի քանիսը, արդյունքում առաջանում է ավելցուկ: Այսինքն` առաջարկը շատ է, պահանջարկը քիչ, արդյուքնում էլ կարտոֆիլն այսօր "ջրից էժան" է վաճառվում:
Ֆերմեր գյուղացիներ նշում են, որ իրենք էլ են հասկանում`անհրաժեշտ է վերահսկողություն իրականացնել, որպեսզի ասենք նույն տարածքում երեք տարի կարտոֆիլ մշակող գյուղացուն թույլ չտրվի չորրորդ տարին նույնպես ցանել: Սահամանափակում կլինի թե չէ, դեռ հարց է, հարց է նաեւ կառավարության, մինչդեռ կարտոֆիլի ցանքը արդեն սկսվում է: Գյուղատնտեներն էլ նշում են` պետք է հատուկ ուշադրության արժանացնել սերմնաբուծությանը, հակառակ դեպքում մեկ կգ կարտոֆիլն այս տարի կգնենք ոչ թե 100, այլ 500 դրամով:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ