A
A
Գայլերը հոշոտել են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի հարակից արոտավայրում գայլերը հոշոտել են 18 ոչխար:
Այդ տարածքում գայլերի հարձակումը դարձել է հաճախակի: Բայց մինչ օրս գյուղում չի գրանցվել այս չափի կորուստ:
Գյուղացիների համար հիմնական զբաղմունքը առաջվա պես, անասնապահությունն է, բայց, ցավոք, տարեցտարի նրանց հոգսերը գոնե թեթեւանան, ավելի են ծանրանում:
Սեմյոնովկա գյուղի բնակիչները հույս ունեն, որ երբեւիցե պետությունը ուշադրության կարժանացնի իրենց, գյուղում ծառացած հոգսերը, եւ նրանց ձայնը լսելի կլինի համապատասխան մարմիններում: