Երբ որոշեց այրել չոր խոտը… / video / (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Շիրակի մարզի Մայիսյան գյուղում հրդեհ է բռնկվել:
Այրվել է մոտ 18 քառակուսի մետր մակերեսով օժանդակ կառույց: Վնասները միայն նյութական են:
Հրդեհն սկսվել էր այն բանից հետո, երբ Մայիսյան գյուղի բնակիչ Բաղդասար Սերոբյանի որդին որոշել էր այրել անցած տարվա չոր խոտը: Թվում էր, թե գարնանամուտին բնորոշ սովորական այս գործողությունն ոչ մի վտանգ չի պարունակում:
Սակայն քամին կրակն հետզհետե ուղղել էր բակում գտնվող օժանդակ կառույցի ուղղությամբ ու հրդեհել այն: Բառացիորեն հաշված րոպեների ընթացքում տնակը սկսել է այրվել:
Դեպքի վայր էր մեկնել հրշեջների 2 հաշվարկ: Նրանց գործը դարձյալ քամին էր բարդացրել: Մինչ երրկրորդ հաշվարկի մոտենալն առաջին հաշվարկը փորձել է օգտագործել նաեւ հարեւանությամբ հոսող առվակի ջուրը՝ գործի դնելով ավտոմեքենայի վրա տեղադրված պոմպը:
Կրակի դեմ պայքարը տեւել է մոտ մեկ ժամ: Արդյունքում կրակը նախ մեկուսացվել է, ապա՝ հանգցվել: Այստեղ վտանգն այն է եղել, որ օժանդակ շինության մեջ, ըստ տան տերերի, բնական գազով լցված բալոն է եղել: Բարեբախտաբար այն չի պայթել:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ