Պատերը ճաքում են, ծառերը` չորանում
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Առափի գյուղում սողանքները նորից ակտիվացել են: Ձնհալից հետո տներում նոր ճաքեր են ավելացել: ժամանակին տները կառուցվել են առանց լուրջ մասնագիտական, առավել եւս երկրաբանական ուսումնասիրությունների:
Սողանքներն իրենց զգացնել տվեցին 1988թ երկրաշարժից հետո` գրունտային ջրերի ակտիվացան պատճառով: Մի կողմից ստորգետնյա ջրերը, մյուս կողմից էլ գետը տարեցտարի նպաստում են տների մաս - մաս փլուզմանը: Սարի լանջին կառուցված տները արդեն մի քանի սանտիմետրով ցած են իջել:
Սարգսյանները տունը վերանորոգել են աշնանը, հիմա վերանորոգումից հետք չի մնացել:
Ընտանիքի անդամները պատմում են, բակում չորս մետր խորությամբ փոս են փորել, վայրկյաններ անց լցվել է ջրով: Ամեն գարնան բնակիչները սողանքների ակտիվացման են սպասում, մի քանի օր առաջ էլ հարեւան ընտանիքը` Հովհաննիսյաններն են իրենց տանը նոր ճաքեր են հայտնաբերել:
Սողանքների յուօրինակ բարոմետրն էլ Հովհաննիսյանների բակի ծառերն են, ասում են ամեն տարի նոր ծառ են տնկում, գարնան արմատները մնում են օդի մեջ, ծառն էլ չորանում, նշանակում է եւս մի քանի սանտիմետրով հողը նստել է ու առաջ գնացել:
Գյուղի120 ընտանիքի աչքի առաջ սեփական տունը փլվում է, իսկ լուծում չկա: Մարզում այս մասին գիտեն, բարձրաձայնել են կառավարությունում: Անցած տարի 10 միլիոն դրամ հատկացվեց տարածքի եւ տների ուսումնասիրության համար: Մայրաքաղաքից մասնագետերը եկել են գյուղ, նայել ու գնացել:Սողանքներն ակտիվացել են, իսկ բնակիչները այդպես էլ շոշափելի պատասխան կառավարությունից չեն ստացել:
Գյումրիի ՚Ցայգՙ ՀԸ