Հողամաս մտնելու համար թույլտվություն է պետք
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքական սահմանից 150 մետր հեռավորության վրա գտնվող Ռանչպար գյուղը ամեն առավոտ արթնանում է թուրք մոլայի ձայնից, իսկ գյուղացիները իրենց հողամասերը մտնելու համար սահմանապահ զորամասից գրավոր թույլտվություն են վերցնում:Գյուղի մոտ 230 ընտանիքների մեծ մասը այստեղ է տեղափոխվել Ադրբեջանի ջարդերից հետ:
Գյուղապետ Մանուկ Օհանյանը, ով մինչեւ ՚տաքերն ընկնելըՙ գյուղապետարանի փոքրաթիվ աշխատակիցների հետ նույն սենյակում է նստում, ասում է, որ գյուղի գազաֆիկացման հարցը շուտով կլուծվի եւ համապատասխան պայմանավորվածություններ են արդեն ձեռք բերվել: ՚Ես նախկին ոստիկան եմ, կարգ ու կանոն են սիրումՙ,-ասում է գյուղապետը եւ ամենայն մանրասասնությամբ պատմում է գյուղի 1500 բնակիչների մասին: Ու ուղեկցում է մեզ գյուղապետարանի կիսաքանդ շենքի` համակարգչային սրահն ու գրադարանը:
Գրադարանավարուհի 23-ամյա Մարինան ցույց է տալիս խառը դասավորությամբ շարված գրքերն ու հայերեն-ադրբեջաներեն բառարանը: Նա պատմում է, որ երկար ժամանակ գյուղում այն նույնքան պահանջարկ է ունեցել, որքան ռուսերեն գրքերը. Բաքվից եկածների մեծ մասը ռուսական կրթություն ունի: ՚Մեր ընտանիքն էլ է Բաքվից փախել, ի տարբերություն իմ ծնողների` հիմա ես հայերեն եմ կարդում ու մտածումՙ,-ասում է նա:
Գյուղի բոլոր բնակիչների ՚ցավերինՙ ծանոթ են նաեւ բժշկուհի Մայա Պավլովնան եւ նրա երկու օգնականները` տիկին Գայանեն ու տիկին Լարիսան: ԽՍՀՄ տարիներից մնացած պատվաստման մասին պաստառներով երկու ցուրտ սենյակներում նրանք բոլոր գյուղաբնակներին անխտիր ընդունում են, խորհուրդ տալիս ու բուժում:
՚Ես իրենց փոխարեն արդեն նեղանում եմ, որ ասում են փախստական-բաքվեցի, իրենք էստեղի 20 տարվա բնակիչ ենՙ,-ասում է երեւանաբնակ Մայա Պավլովնան եւ շտապում կանչի հետեւից գնալ: ՚Ամբուլատորիան մեքենա չունի, եթե կանչ է լինում, ստիպված ոտքով կտրում ենք ողջ գյուղով գնում հիվանդի մոտՙ,-բացատրում է բժշկուհին:
Տիկին Լարիսան էլ ծանր հոգոց է հանում եւ պատմում, որ բնակարան դեռ չունի եւ հիվանդ մոր ու երկու երեխաների հոգսը միայնակ է քաշում: Գայանեն ավելացնում է, թե. ՚Կգրեք` խնդիրները շատ են գյուղում, բայց մենք լավատես ենքՙ: