ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՄԵՆՔ ՀԵՏ ԵՆՔ ՄՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՑ»
Աջակցիր «Ա1+»-ինՄենք հետ ենք մնում աշխարհից, - այսօր հայտարարեց ՄԱԱ հյուր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Պատճառն այն է, որ Հայաստանը միշտ էլ ղեկավարել է մեկ ու կես կամ երեք ու կես մարդ եւ միշտ էլ նույն քաղաքականությամբ, կարծում է պարոն Մանուկյանը:
Եթե 2003 թ-ի նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանում պահպանվեն նույն կառույցներն ու դեմքերը, երկիրը դատապարտված է կործանման, - համոզված է պարոն Մանուկյանը: Վազգեն Մանուկյանը չի բացառում, որ ընտրությունների գնա դաշինքով, այսօր միայն հստակ կարող է ասել, որ ԱժՄ - ՀՀՇ դաշինքը բացառվում է:
Լինելով կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից 6ակի անդամ պարոն Մանուկյանը հավաստիացնում է, որ խարհրդարանական համակարգը Հայաստանում կարող է աշխատել, եթե ձեւավորվի համապատասխան թիմ: