A
A
Հայտնի է «Եվրատեսիլ 2009»-ի հաղթողի անունը
Աջակցիր «Ա1+»-ին
«Եվրատեսիլ 2009»-ին Հայաստանը կներկայացնեն Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` «Նոր պար» երգով: Նրանք հաղթող դարձան SMS քվեարկության եւ ժյուրիի որոշման արդյունքում:
Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերի հեղինակը` Վարդան Զադոյանը: «Եվրատեսիլ-2009»-ին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 21 հոգի:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2009»-ը կկայանա մայիսի 12-ին, 14-ին եւ 16-ին Մոսկայում: Ինգա եւ Անուշ Արշակյանները ելույթ կունենան մայիսի 12-ին, կիսաեզրափակիչում եւ լավագույն տասնյակում հայտնվելուց հետո միայն հաղթողի կոչման համար կպայքարեն եզրափակիչ փուլում: