Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ


Հայաստանը առաջին անգամ մասնակցել է սիրողական գոլֆի աշխարհի առաջնությանը: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց գոլֆի Հայաստանի հավաքականի ավագ Արմեն Մովսիսյանը:


Առայժմ գոլֆը Հայաստանում զարգացած չէ, ուստի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել Ռուսաստանում եւ Ղազախստանում մարզաձեւով զբաղվող հայ գոլֆիստներ: ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում հայ մարզիկները գրավել են 7-րդ հորիզոնականը` 4 միավորով ետ մնալով 5-րդ տեղում հանգրվանած Ռուսաստանից:


Հայաստանին հաջողվել է իրենից ետ թողնել ԱՄՆ-ի, Հոլանդիայի եւ Շվեյցարիայի պես ուժեղ հավաքականների:


Հայաստանի կազմում բացի թիմի ավագ Արմեն Մովսիսյանից հանդես են եկել նաեւ Միխայիլ Մովսիսյանը, Եկատերինա Ռյասինցեվան եւ Կարեն Գիգլոյանը: Թիմի 5-րդ խաղացող Արմեն Խաչատուրյանը աշխարհի առաջնությունը բաց է թողել ընտանեկան խնդիրների պատճառով: Անհատական պայքարում իրենց հանդիկապերում 2-րդ տեղերն են զբաղեցրել Միխայիլ Մովսեսյանը եւ Կարեն Գիգլոյանը: Վերջինս առաջնության վերջին օրը հիանալի խաղ է ցուցադրել, 8-րդ հորիզոնականից հայտնվել 2-րդ տեղում եւ ընդամենը մեկ միավորով ետ մնացել առաջին տեղում հայտնված մարզիկից: