Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՒՍՏԸ

Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականն իր առաջին միավորը կորցրեց Դրեզդենում ընթացող օլիմպիադայում: 4-րդ տուրում Հայաստանի մրցակիցը ֆավորիտներից մեկն էր` Ուկրաինայի հավաքականը: Հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով:

Առաջին 3 տուրերում Հայաստանը հանդիպել էր ցածր վարկանիշ ունեցող մրցակիցների եւ վստահ հաղթանակներ տոնել: 4-րդ տուրում հայ շախմատիստների մրցակիցը Ուկրաինաի հավաքականն էր, որը իր վարկանիշով 2-րդն է մրցաշարում:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Բոլոր խաղատախտակների վրա էլ խաղաղ արդյունք գրանցվեց: Հայաստանի հավաքականը 4 տուրից հետո վաստակել է 7 միավոր:

Առավել հետաքրքիր հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ.

Իսպանիա-Գերմանիա` 1.5:2.5

Ռուսաստան-Հնդկաստան` 2.5:1.5

Ռումինիա-Հունգարիա` 1:3

Ադրբեջան-ԱՄՆ` 3:1

Նորվեգիա-Անգլիա` 2:2

Ֆարերներ-Հոլանդիա` 1.5:2.5

Կանանց Հայաստանի հավաքականն այսօր խոշոր 0.5:3.5 հաշվով զիջեց Չինաստանի հավաքականին: Մինչ այս հայ շախմատիստուհիները հաղթանակներ էին տոնել, սակայն Չինաստանի դեմ հավասար պայքար մղել չկարողացան: