Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԵՑԻՆՔ ՆԱԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ

Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականը Դրեզդենում ընթացող Համաշխարհային 38-րդ օլիմպիադայի 2-րդ տուրում մրցեց Մոլդովայի հավաքականի հետ: Մեր ընտրանին առավելության հասավ 3:1 հաշվով: Առաջին խաղատակի վրա Լեւոն Արոնյանի(2757) մրցակիցը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի ուժեղագույն գրոսմայստեր Վիկտոր Բոլոգանի (2682) հետ:

Խաղաղ ելք գրանցվեց նաեւ 2-րդ խաղատախտակի վրա, որտեղ Վլադիմիր Հակոբյանի (2679) մրցակից Դմիտրի Սվետուշկինն էր (2588): 3-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը (2642) հաղթեց Ալեքսեյ Խրուշչովին (2499), իսկ Տիգրան Պետրոսյանը` Վասիլ Սանդուլեչին (2443):

Հայաստանը իր վարկանիշով 9-րդն է, իսկ Մոլդովան` 26-րդը: Առաջին տուրում հայ շախմատիստները 4:0 հաշվով առավելության էին հասել Իտալիայի նկատմամբ: 2 հաղթանակներից հետո Հայաստանը 4 միավորով ընթանում է վերին հորիզոնականներում: Սլովակիայի հավաքականի կազմում այսօր իր առաջին հանդիպումը անցկացրեց Սերգեյ Մովսիսյանը (2732): Սլովակները այսօր մրցում էին Ադրբեջանի հետ: Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Ռաջաբովի (2732) հետ: Սլովակիան 1:3 հաշվով զիջեց Ադրբեջանին: Նույն հաշվով Չինաստանը հաղթեց Բելառուսին:

Կանանց Հայաստանի հավաքականը (վարկանիշով 6-րդը) հանդիպեց Չեխիայի հետ, որն իր վարկանիշով 18-րդն է մրցաշարում: Հայաստանի կազմում տեղի էր ունեցել փոփոխություն:

Լիլիթ Գալոյանի փոխարեն հանդես կեավ Սիրանուշ Անդրեասյանը (2290), որի մրցակիցը Ելիսկա Ռիչտրովան (2270) էր: Այս պարտիայում գրանցեց ոչ-ոքի: Առաջին խախատախտակի վրա Էլինա Դանիելյանի (2513) հաղթեց Յանա Յացկովային (2360): Լիլիթ Մկրտչյանը (2443) ոչ -ոքի խաղաց Կատերինա Նեմցովայի (2369) հետ, իսկ Նելլի Աղինյանը (2325)` Եվա Կուլովանայի (2286): Հայաստանը հաղթեց 2.5:1.5: Առաջին տուրում մեր շախմատիստուհիները 3.5:0.5 հաշվով առավելության էին հասել Իտալիայի նկատմամբ: