«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԵՎ «ՍՊՈՐՏԻՆԳԸ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Չեմպիոնների լիգայի 2008-09թթ. խաղարկությունում մեկնարկեց խմբային մրցաշարի 2-րդ շրջանը: 4-րդ տուրում առաջինը պայքարի մեջ մտան A, B, C եւ D խմբերում ընդգրկվածները: Արդեն հայտնի են 1/8-րդ եզրափակիչի առաջին 2 մասնակիցները:
Aխումբ
«Ռոմա»-«Չելսի» 3:1
«Կլուժ»-«Բորդո» 1:2
Լոնդոնի «Չելսին» իր առաջին պարտությունը կրեց ընթացիկ խաղարկությունում` Հռոմում 1:3 հաշվով զիջելով «Ռոմային»:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին գտնում է, որ իր սաները արժանի էին պարտության. «Մենք չկարողացանք լավ խաղ ցուցադրել եւ սխալներ էինք գործում ամենակարեւոր պահերին: Մենք թույլ տվեցինք մրցակցին ստեղծել գոլային պահեր, որոնք նրանք օգտագործեցին: Ես գիտակցում էի, որ եթե տանտերերը առաջին գոլը խփեն, ապա մեզ համար դժվար կլինի: Իհարկե, հաճելի չէ, երբ 3 գնդակ ես ընդունում, բայց մենք պետք է շարունակենք աշխատել ինչպես, որ դա անում էինք մինչ այս»:
Խմբի մյուս խաղում ֆրանսիական «Բորդոն» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել ռումինական «Կլուժի» նկտակամամբ: Այսպիսով` «Չելսին» 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռոման» եւ «Բորդոն» արդեն 6-ական միավոր ունեն:
B խումբ
«Անորտոսիս»-«Ինտեր» 3:3
«Վերդեր»-«Պանատինաիկոս» 0:3
Անակնկալ գրանցվեց Բրեմենում, որտեղ Գերմանիայի փոխչեմպիոն «Վերդերը» խոշոր 0:3 հաշվով զիջեց հունական «Պանատինաիկոսին»: Վերջինիս գլխավոր մարզիչ Հենկ տեն Կայտեն ընդգծել է, որ այս հաղթանակը բավարար չէ հաջորդ փուլ դուրս գալու համար. «Ես շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք, սակայն դեռ չենք հասել մեր նպատակին: Համոզված եմ, որ մինչեւ վերջին տուրը ոչինչ պարզ չի լինելու մեր խմբում»:
Ամենագոլառատ հանդիպումը կայացավ Նիկոսիայում, որտեղ մրցում էին «Անորտոսիսը» եւ «Ինտերը»: Կողմերը 3-ական անգամ գրավեցին միմյանց դարպասները:
C խումբ
«Բարսելոնա»-«Բազել» 1:1
«Սպորտինգ»-«Շախտյոր»1:0
Անակնկալ արդյունք գրանցվեց նաեւ Բարսելոնայում, որտեղ տեղի համանուն թիմը չկարողացավ առավելության հասնել խմբի ընդգրված ետնապահ «Բազելի» նկատմամբ: Նախորդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս «Բազելին» ջախջախել էր 5:0 հաշվով, սակայն սեփական հարկի տակ կատալոնացիները ընդամենը 1 միավոր վաստակեցին: Բայց դա էլ բավական էր, որ «Բարսելոնան» 10 միավորով շարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը եւ ժամանակից շուտ դուրս գա հաջորդ փուլ: Այս խմբի 2-րդ ուղեգրին տիրացավ պորտուգալական «Սպորտինգը», որը հյուրընկալելիս 1:0 հաշվով առավելության հասավ Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ:
D խումբ
«Լիվերպուլ»-«Ատլետիկո» 1:1
«Օլիմպիկ»-«Էյնդհովեն» 3:0
Առաջատարներ «Լիվերպուլը» եւ «Ատլետիկոն» կրկին խաղաղությամբ բաժանվեցին: Այս անգամ «Լիվերպուլը» միայն մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին խուսափեց պարտությունից` Ջերարդի վաստակած 11 մետրանոցի շնորհիվ: Իր առաջին հաղթանակը տոնեց Մարսելի «Օլիմպիկը», որը 3 անպատասխան գնդակ ուղարկեց հոլանդական «Էյնդհովենի» դարպասը: