Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՆԴԲՈԼՈՎ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ

Սպորտ

Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան 3-րդ անգամ անցկացրել է պատանեկան մրցաշար: Ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտենեցին, որ այս անգամ մրցաշարին մասնակցել են տղաների 7 եւ աղջիկների 4 թիմեր:

Ֆինանսական պատճառներով մրցավայր չեն ժամանել միայն Գյումրիի ներկայացուցիչները: Տղաների պայքարում հաղթող է դարձել «Աջափնյակ» թիմը, որը վաստակել է 12 միավոր: 10 միավորով աջափնյակցիներին հաջողրդել է «Վանաձորը», իսկ լավագույն եռյակը 8 միավորով եզրափակել է «Արցախը»: Աղջիկների պայքարում առաջին հորիզոնայանը գրավել է «Վանաձորը»:

Հանդբոլի ֆեդերացիայում նշեցին, որ մրցաշարը Արցախում անցկացնելը պայմանավորված է նրանով, որ տարածաշրջանի 16 բնակավայրերում ներկայումս գործում են հանդբոլի խմբակներ: Գործող խմբակներում պատանիներին մարզում են 6 մարզիչներ, որոնցից 3-ը աշխատում են Ստեփանակերտում:

Ի դեպ, Հայաստանի պատանի հանդբոլիստները արդեն իսկ սկսել են նախապատրաստվել 2010թ. Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատանեկան հավաքականը: Հայաստանը պատրաստվում է մասնակցել նաեւ 2010թ. Եվրոպայի պատանեկան առաջնությանը: