Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ-ՈՔԻ ԱՆԳԼԻԱՅԻ ՀԵՏ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը հաջող սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական 13-րդ խմբի մրցաշարում: Իսպանիայում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 0:0 հաշվով ավարտեցին հանդիպումը Անգլիայի հավաքականի հետ: Թեեւ հանդիպումից առաջ բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ էին համարում անգլիացիներին, սակայն բացառապես «Պատանիի» խաղացողներով համալրված Հայաստանի պատանեկան հավաքականը կարողացավ միավոր վաստակել:

13-րդ խմբի մյուս խաղում Իսպանիան միանգամից 6 անպատասխան գնդակ է ուղարկել Էստոնիայի դարպասը եւ այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վաղը կայանալիք 2-րդ տուրում Հայաստանը կմրցի հենց Իսպանիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ, իսկ Անգլիան` Էստոնիայի:

4 թիմերի պայքարում հաջորդ փուլ դուրս կգան 1-ին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը: