ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների միջեւ կայանալիք «Համագործացության գավաթի» 2009թ. խաղարկությունը կկայանա Մոսկվայում: Այս մասին որոշում է կայացրել Ռուսաստանի ֆուտբոլի միությունը:
Մրցաշարը կկայանա 2009թ հունվարի 17-25-ը: 2008թ. «Համագործակցության գավաթը» խաղարկվեց Սանկտ Պետերբուրգում, քանի որ Մոսկվայում գտնվող խոշորագույն մարզահամալիրը վերանորոգվում էր:
Հայաստանը 2009թ. մրցաշարում ամենայն հավանականությամբ կներկայացնի Երեւանի «Արարատը», որը ընթացիկ առաջնությունում 49 միավորով ամրապնդվել է 2-րդ հորիզոնականում եւ դեռ հնարավորություն ունի դառնալու չեմպիոն:
«Համագործակցության գավաթի» խաղարկությանը սովորաբար մասնակցում են չեմպիոնները, սակայն մրցաշարային աղյուսակը գլխավորող «Փյունիկը» նույնիսկ չեմպիոն դառնալու դեպքում չի մասնակցի մոսկովյան մրցաշարին, քանի որ 2006թ. մեկընդմիշտ որակազրկվել էր կազմակերպիչների կողմից:
Նախորդ 2 տարիներին Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» փոխարինեց փոխչեմպիոն «Բանանցը», որը բավական հաջող է հանդես եկել մրցաշարում:
Առայժմ հայտնի չէ նաեւ` արդյո՞ք Վրաստանի չեմպիոնը կմասնակցի մրցաշարին, թե ոչ: Ռուս-վրացական հակամարտությունից հետո Վրաստանի ներկայացուցիչները մի քանի անգամ արդեն խուսափել են Ռուսաստանի տարածքում անցկացվող մարզական միջոցառումներից: