Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 2 ՄԱՍՆԱԿԻՑ

Սպորտ

Վաղը Թաիլանդում մեկնարկում է ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցնեն նաեւ Հայաստանի 2 ներկայացուցիչ: Տղամարդկանց պայքարում ասպարեզ դուրս կգան 7 քաշային կարգերի մարզիկներ, սակայն Հայաստանը ներկայացուցիչ ունի միայն 73 եւ 100կգ քաշային կարգերում: 73 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Արտյոմ Բաղդասարյանը, որը 2008թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում բավական հաջող հանդես եկավ եւ արժանացավ արծաթե մեդալի:

100կգ քաշայինների պայքարում Հայաստանը կներկայացնի Գոռ Խոռոտյանը, որը 2007թ. Եվրոպայի պատանեկան առաջնության մրցանակակիր է: Հայ մարզիկները Թաիլանդ են մեկնել մարզիչ Տիգրան Բաբայանի գլխ ավորությամբ: