ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ ՉՊԱՀԵՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը այսօր Սլովենիայում իր առաջին հանդիպումը անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում: Հայաստանի առաջին մրցակիցը Սլովակիայի հավաքականն էր:
Հանդիպման առաջին կեսը անցել է Հայաստանի առավելությամբ, իսկ 29-րդ րոպեին մեր ֆուտբոլիստներին հաջողվել է բացել հաշիվը: 2-րդ կեսում հաղթական հաշիվը պահպանել չի հաջողվել: 62-րդ րոպեին Սլովակիան հավասարեցրել է հաշիվը, իսկ 78-րդ րոպեին Հայաստանի հավաքականի խաղացողներից մեկին մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել:
Մնալով 10 հոգով` Հայաստանը խաղավերջում 2 գնդակ է ընդունել, որոնցից մեկը 11 մետրանոցից: Պարտվելով 1:3 հաշվով Հայաստանը զգալիորեն նվազեցրեց հաջորդ փուլ դուրս գալու իր հնարավորությունները:
Հաջորդ խաղում հայ ֆուտբոլիստները մրցելու են Նորվեգիայի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին:
Նորվեգիան այսօր Սլովենիայի հավաքականին հաղթել է 4:2 հաշվով: