ՖԱՎՈՐԻՏԸ ԲԵԼԳԻԱՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային բուքմեյքերական գրասենյակները գտնում են, որը վաղը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության Բելգիա-Հայաստան ընտրական խաղում հայ ֆուտբոլիստները չպարտվելու հնարավորություն գրեթե չունեն:
Բելգիայի հավաքականի հաղթանակը այս խաղում գնահատվել է 1.20 գործակցով, իսկ Հայաստանինը` 11.00: Ոչ-ոքի համար սահմանվել է 5.50 գործակից: Հայաստանի չպարտվելու համար սահմանվել է 3.85 գործակից, իսկ այն որ Բելգիան չի պարտվի սահմանվել է սիմվոլիկ 1.01 գործակից:
Հայաստանի գոլ խփելու հավանականությունը բուքմեյքերները գնահատել են 2.00 գործակցով, իսկ չխփելունը` 1.72: Բելգիայի գոլ խփելու վրա խաղադրույք է ընդունվում 1.03 գործակցով, իսկ որ բելգիացիները գոլ չեն խփ, սահմանվել է 9.00 գործակից: Այն, որ առաջին գոլ կխփի Հայաստանը, խաղադրույք է ընդունվում 4.20 գործակցով, իսկ Բելգիայի դեպքում` 1.20:
Բուքմեյքերները ամենահավանականը համարում են Բելգիայի հաղթանակը 2:0 հաշվով, որի համար սահմանվել է 5.50 գործակից, 1:0-ի համար` 6.00,3:0` 7.00, 2:1` 8.00: Հայաստանի 2 գնդակի տարբերությամբ հաղթանակը գնահատվել է 55.00 գործակցով, իսկ 1:0 հաշվով հաղթանակը` 22.00:
Հիշեցնենք, որ Բելգիայի-Հայաստան հանդիպումը կայանալու է վաղը` հոկտեմբերի 11-ին, Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում, որը ունի 50 հազար նստատեղ: Խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 23:45-ին: