ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 3:3
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների կանանց հավաքականն այսօր ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խմբային մրցաշարում: 2-րդ խմբում ընդգրկված հայ ֆուտբոլիստուհիների վերջին մրցակիցը Թուրքիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականն էր:
Թեեւ, 14-րդ րոպեին հաշիվը բացեցին Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստուհիները, սակայն առաջին կեսից հետո 2:1 հաշվով հաշվի մեջ առջեւում էր Թուրքիան:
2-րդ կեսում Հայաստանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, ապա նաեւ առաջ անցնել հաշվի մեջ, սակայն 90-րդ րոպեին Թուրքիան կարողացավ խփել 3-րդ գնդակը: Հանդիպումը ավարտվել է 3:3 հաշվով:
Մինչ այս Հայաստանը միեւնույն 0:3 հաշիվներով զիջել էր Ավստրիայի եւ Լեհաստանի հավաքականներին: Խմբի հաղթող դարձավ Ավստրիան, որը 3-րդ տուրում 5:1 հաշվով առավելության հասավ Լեհաստանի նկատմամբ: Վերջինիս հարկի տակ էլ ընթացավ մրցաշարը:
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 1 միավորով 2-րդ խմբում գրավեց 3-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր էր վաստակել նաեւ Թուրքիան, սակայն գնդակների ավելի բացասական տարբերության պատճառով թուրքերը գրավեցին 4-րդ հորիզոնականը: