ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՈՒՍՈՒՄԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հունսին պաշտոնանկ արվեց, որից հետո երկար ժամանակ նրա մասին տեղեկություն չկար:
«Ա1+»-ը փորձեց հետաքրքրվել թե ինչով է ներկայումս զբաղված նախկինում հայտնի հայ ֆուտբոլիստը եւ կարճ զրույց ունեցավ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ: Մարզիչը հայտնեց, որ ցանկանում է շարունակել ուսումը մարզաչական ոլորոտում. «Ներկայումս մասնակցում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ֆուտբոլային սեմինարներին, ապա մտադիր եմ մեկնել Մոսկվա եւ շարունակել ուսումս մարզչական դպրոցում»:
Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի 2007-08թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում կարողացավ հաղթել իռլանդական «Դերի Սիթիի» արգելքը, Հայաստանի առաջնությունում 2007թ. նվաճեց չեմպիոնի կոչումը, սակայն 2008թ. առաջնության սկզբում ունեցած անհաջողություններից հետո մարզիչը հունիսի 30-ին ազատվեց պաշտոնից, սակայն հաջորդող ամսիներին մեծ ուշադրությամբ հետեւել է հայկական ֆուտբոլին առնչվող իրադարձություններին.
«Ինձ հատկապես ուրախացրեց Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը օգոստոսին Երեւանում հաղթեց Թուրքիայի ընտրանուն: Իսկ ազգային հավաքականը ինչպես գիտեք սեպտեմբերին պարտվեց Թուրքիային: Կարծում եմ խաղի շուրջ ստեղծված լարվածությունը թույլ չտվեց մեր թիմին ցուցադրել իր ողջ կարողությունները: Մեկնարկը անհաջող ստացվեց ընտրական փուլում, բայց չպետք է մոռանալ, որ մրցակիցներն են Եվրոպայի ուժեղագույն հավաքականների շարքին դասվող Թուրքիան եւ Իսպանիան: Սպասենք հոկտեմբերի 11-ին եւ 15-ին կայանալիք Բելգիայի եւ Բոսնիայի հետ հանդիպումներում: Հայաստանի առաջիկա մրցակցիները եւս ուժեղ են, բայց համեմատաբար թույլ են Թուրքիայից եւ Իսպանիաից»: