Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄԸ ՄՆԱՑ ՈՒԺԻ ՄԵՋ

Սպորտ

2008թ. փետրվարին Հոկեյի միջազգային ֆեդերացիան Հայաստանին 1 տարով զրկել էր միջազգային պաշտոնական մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Օրերս Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած Հոկեյի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը, որի ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանի հարցը: Կոնգրեսը որոշել է չհանել որակազրկումը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը:

Որակազրման պատճառները 2- էին. հայ հոյեկիստներից ոմանք հավաքականներում հանդես գալու իրավունք չէին ունեցել, իսկ Հայաստան-Հունաստան ընտրական խաղում, դժգոհ լինելով մրցավարությունից , վիճաբանության մեջ էին մտել մրցավարների եւ հույն խաղացողների հետ:

Այսպիսով Հայաստանի ազգային հավաքականը, մինչեւ 18 եւ 20 տարեկանների հավաքականները 2009թ. առաջին կեսում չեն կարողացա մասնակցել ընտրական հանդիպումներին:

Ֆեդերացիայի ղեկավարի կարծիքով անհանգստանալու կարիք չկա. «Յուրաքանչյուր տարի էլ անցկացվում է աշխարհի առաջնության ընտրական փուլ: Չենք մասնակցի 2009թ., փոխարենը ավելի լավ կնախապատրաստվենք մյուս տրավ առաջնությունը: Մտահոգվելու ոչինչ չկա եւ կատարվածից պարզապես ճիշտ հետեւություններ կկատարվեն»: