Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԸՆԴԱՄԵՆԸ» 3 ԳՆԴԱԿ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների կանանց հավաքականը իր առաջին հանդիպումը անցկացրեց Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խմբային մրցաշարում:

Հայ ֆուտբոլիստուհիները մրցեցին Լեհաստանի հետ, որի հարկի տակ էլ ընթանում է ընտրական 2-րդ խմբի մրցաշարը: Տանտերերը արդեն 16-րդ րոպեին հաշվի մեջ առաջ էին անցել 2:0 հաշվով եւ թվում էր կգրանցվի ավելի խոշոր հաշիվ, սակայն 31-րդ րոպեին խփելով 3-րդ գնդակը` Լեհաստանի հավաքականը սահմանափակվեց 3:0 հաշվով:

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 27-ին Ավստրիայի հավաքականի հետ: Այս խմբում ընդգրկված է նաեւ Թուրքիայի հավաքականը, որի հետ մեր աղջիկները կմրցեն սեպտեմբերի 30-ին: