148 ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի Դրեզդեն քաղաքում նոյեմբերին կայանալիք շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադային մասնակցելու հայտ են ներկայացրել 184 երկրների հավաքականներ, որոնց թվում է նաեւ Հայաստանի հավաքականը` օլիմպիադայի գործող չեմպիոնը:
2006թ. օլիմպիադայում հանդես եկան 133 երկրներ, որոնք շվեյցարական մրցակարգով անցկացրեցին 13 տուր: Այս անգամ օլիմպիադայում հանդես գալու իրավունք են ստացել նաեւ այնպիսի երկրներ, որոնք երբեք շախմատային չեն եղել: Խոսքը Բարբադոսի, Հոլանդական Անտիլների, Մադագասկարի, Պապուա Նոր Գվինեայի, Սյերա - Լեոնեի եւ Նիկարագուայի մասին է:
Ամենաբարձր վարկանիշը օլիմպիադայում կունենա Ռուսաստանը, որը բավական ուժեղ կազմով է ներկայանալու մրցաշարին: Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգա նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որի հետ միասին ելույթ կունենան նաեւ Ալեքսանդր Մորոզեւիչը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Դմիտրի Յակովենկոն: Այս շախմատիստների միջին վարկանիշը 2750 է, որը առավել քան բարձր ցուցանիշ է:
Կանանց համաշխարհային օլիմպիադային մասնակցելու հայտ են ներկայացրել114 երկրներ:
Թե տղամարդկանց, թե կանանց հավաքականները բաղկացած կլինեն 5-ական խաղացողներից, որոնցից 1-ը կլինի պահեստային խաղացող, իսկ 4-ը հանդես կգան հիմնական կազմում:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը համաշխարհային վերջին 3 օլիմպիադաներում եղել է լավագույն եռյակում` նվաճելով 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալներ: