ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ 2-Ը ՀԱՅԵՐ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ տուրն այնքան էլ հաջող չէր Հայաստանի ներկայացուցիչների համար: Մեր 23 մասնակիցներից միայն 6-ին հաջողվեց հաղթանակներ տոնել:
16 տարեկանների պայքարում Սամվել Տեր-Սահակյանը առաջին 4 պարտիաներում հաղթելուց հետո, արդեն 2-րդն տուրն է բավարարվում է ոչ-ոքիով: Սամվելը եւ եւս 5 շախմատիստներ վաստակել են 5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին հորիզոնականում ընթանում է Հայաստանի ներկայացուցիչը: Այս տարիքային խմբում հանդես եկող Հայկ Վարդանյանը եւ Հակ Թամազյանը 3.5 - ական միովորով 30-49-րդ տեղերում են:
14 տարեկանների պայքարում եւս առաջատարը հայ է: Կարեն Վարդանյանը, որը իր վարկանիշով 35-րդն է մասնակիցների շարքում, 5 միավորով ընթանում է առաջին տեղում: Նույնքան միավոր են վաստակել եւս շախմատիստներ: Մեր մյուս շախմատիստները առայժմ ավելի համեստ արդյունքներ ունեն, թեեւ նրանցից շատերը դեռ մեդալ նվաճելու հնարավորություն ունեն: Մասնավորապես 14 տարեկան Խաչատուր Երանյանը եւ 10-ամյա Մանուել Պետրոսյանը վաստակել են 4-ական միավորով եւ իրենց հասակակիցների հետ պայքարում մոտ են լավագույն տասնյակին:
Աղջիկների պայքարում Վարդուհի Քալաշյանը 4 միավորով եզրափակում է 18 տարեկանների լավագույն տասնյակը: