Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՐՈՇՎԻ ՎԵՐՋԻՆ ՏՈՒՐՈՒՄ

Սպորտ

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» շախմատային մրցաշարում կայացան նախավերջին տուրի հանդիպումները: 9-րդ տուրում կայացած բոլոր 3 պարտիաներն էլ ավարտվեցին խաղաղ ելքով:

Լեւոն Արոնյանը այս տուրում սեւերով մրցեց Վասիլի Իվանչուկի հետ եւ պարտիան ավարտելով ոչ-ոքի 13 միավորով պահպանեց 2-րդ հորիզոնականը: 14 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է բուլղարացի Վեսելին Տոպալովը:

Վերջին` 10-րդ տուրում, Արոնյանը սպիտակներով կմրցի ադրբեջանցի Ռաջաբովի հետ, իսկ Տոպալովը` Իվանչուկի: Այս տուրում միմյանց հետ կհանդիպեն նաեւ Կառլսենը եւ Անանդը: