Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՍՊԱՆԻԱՆ` ԲԱՑԱՀԱՅՏ ՖԱՎՈՐԻՏ

Սպորտ

Միջազգային բուքմեյքերական գրասենյակները սիմվոլիկ գործակից են սահմանվել Իսպանիայի հաղթանակի համար, այսօր Հայաստանի հավաքականի հետ կայանալիք ընտրական խաղում:

Իսպանացիների հաղթանակի համար խաղադրույք է ընդունվում 1.05 հաշվով, իսկ ահա Հայաստանի հավաքականը գնահատվել է 25.00 գործակցով: Ոչ-ոքին եւս անհավանական է համարվում եւ սահմանվել է 10.00 գործակից: Բուքմեյքերները ընդհանրապես խաղադրույք չեն ընդունում այն իրադարձության վրա, որ Իսպանիան չի պարտվի այս խաղում, իսկ Հայաստանի չպարտվելու համար սահմանվել է 7.75 գործակից:

Ամենահավանական հաշիվը, ըստ բուքմեյքերների, Իսպանիայի 3:0 հաշվով հաղթանակն է, որի համար սահմանվել է 5.50 գործակից: Իսպանացիների 2:0 հաշվով հաղթանակի համար խաղադրույք է ընդունվում 6.00 գործակցով: Հայաստանի գոլ խփելու գործակիցը այս խաղում կազմել է 2.80, իսկ չխփելունը` 1.40: Իսպանիայի գոլը խփելու հնարավորությունը գնահատվել է 1.01 գործակցով, իսկ չխփելը` 12.00:

Խաղադրույք է սահմանվել նաեւ առանձին ֆուտբոլիստների վրա: Այս խաղում գոլ խփելու ամենամեծ հնարավորություն, ըստ բուքմեյքերների, ունի իսպանացիների լավագույն ռմբարկու Դավիթ Վիլյան, որի գոլ խփելու գործակիցը 1.60 է, իսկ չխփելունը` 2.10: