ՄԻԱՅՆ ԹԵԹԵՎ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 12-14-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալու է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը:
Կանանց պայքարում Հայաստանը ներկայացուցիչ չունի, իսկ ահա տղաների պայքարում հանդես կգան 55կգ. Գրիգոր Իվանյանը, 60 կգ քաշային Տիգրան Վարոսյանը, 66կգ Հովհաննես Դերմիշյանը, 73 կգ Արտյոմ Բաղդասարյանը, 81 կգ Գարիկ Գեւորգյանը: Հավաքականը Լեհաստան կմեկնի մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ, որին կօգնի Կարեն Սիմոնյանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում:
Տղաների պայքարում մեդալներ կխաղարվեն 8 քաշային կարգերում, որոնցից Հայաստանը ներկայացուցիչ ունի առաջին 5 քաշային կարգերում, իսկ ահա 90, 100 եւ 100-ից կգ-ից բարձր քաշային կարգերում ներկայացուցիչներ չունենք: