ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՄԱԳՆՈՒՍԻՑ
Աջակցիր «Ա1+»-ին«Մեծ սաղավարտի» շախմատային մրցաշարի 2-րդ շրջանի առաջին տուրում Լեւոն Արոնյանը կրկին պարտվեց նորվեգացի Մագնուս Կառլսենին: Արոնյանը այս շախմատիստին զիջել էր նաեւ մեկնարկային տուրում:
1-ին տուրում Արոնյանը սպիտակներով պարտվեց Կառլսենին, սակայն հետագայում կարողացավ միավորներ վաստակել եւ դուրս գալ 3-րդ հորիզոնական, սակայն 6-րդ տուրում Լեւոնը արդեն սեւերով զիջեց Մագնուսին` հնարավորություն տալով 4-6-րդ հորիզոնականներում գտնվող գրոսմայստերներին ընդհուպ մոտենալ իրեն: Իսկ Կառլսենը այս հաղթանակից հետո 11 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան 10 միավորով հաջորդում է Վեսելին Տոպալովը, իսկ Արոնյանը 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Նալչիկում ընթացող կանանց աշխարհի անհատական առաջնությունում պայքարը թողեց Լիլիթ Մկրտչյանը: Հայ շախմատիստուհին դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ 0.5- 1.5 հաշվով զիջեց Չինաստանի ներկայացուցիչ Հաու Յիֆանին: Վերջինիս հետ կիսաեզրափակիչ դուրս եկան նաեւ Պիա Կրամլինգը Շվեդիայից, Համպի Կոներուն Հնդկաստանից եւ Ալեքսանդրա Կոստենյուկը Ռուսաստանից: