Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՒՅՆ ԿԱԶՄՈՎ ԴԵՊԻ ԻՍՊԱՆԻԱ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնեց Իսպանիայի Ալբասետե քաղաք, որտեղ սեպտեմբերի 10-ին 2010թ. աշխարհի առաջնության հերթական հանդիպումը կանցկացնի` հյուրընկալվելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի գլխավորությամբ Իսպանիա են մեկնել 20 ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաեւ Հայաստան – Թուրքիա հանդիպման ժամանակ վնասվածք ստացած Ռոբերտ Արզումանյանը: Վերջինս ստացած վնասվածքից հետո ստիպված էր լքել խաղադաշտը: Ներկայումս ֆուտբոլիստը ապաքինվում է, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք կհասցնի վերականգնվել մինչեւ հանդիպումը: Հանդիպումը կկայանա «Կառլոս Բելմոնտե» մարզադաշտում, որը ունի 17500 նստատեղ:

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Իսպանիան, ընտրական փուլի մեկնարկային խաղում 1:0 հաշվով հաղթել է Բոսնիային: Այս խաղում միակ գնդակը 57-րդ րոպեի խփել է իսպանացիների լավագույն ռմբարկու Դավիթ Վիլյան: Ինչպես եւ Բոսնիայի հետ մրցավեճում, Իսպանիայի հավաքականի կազմում կբացակայի անգլիական «Լիվերպուլում» հանդես եկող Ֆեռնանդո Տորեսը, որը «Եվրո-2008»-ի եզրափակիչում Գերմանիայի հետ խաղում դարձավ միակ գոլի հեղինակը

Հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 01:00-ին: