Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԻԵՎՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ՔԱՂԱԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Մշակույթ

Հուլիսի 3-17-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում` «Արտ-Ֆոկստրոտ» պատկերասրահում գործելու է հայազգի նկարիչ Բորիս Եղիազարյանի անհատական ցուցահանդեսը` «Ձոն ուրախության» խորագրով:

Ցուցահանդեսում ներկայացված են հայ նկարչի աշխատանքները գեղանկարչություն, գրաֆիկա եւ կոլլաժ ժանրերում:

Բորիս Եղիազարյանը ցուցահանդեսը նվիրել է իր հայ ընկերներին, որոնք փետրվարի 19-ի Նախագահի ընտրություններից հետո հալածանքների են ենթարկվում եւ որոնցից շատերն այժմ բանտերում են կամ ընդհատակում: Այս առումով պատահական չէ ընտրված ցուցահանդեսի խորագիրը. «Ձոն ուրախության», քանի որ Բեթհովենի համանուն սիմֆոնիան հայաստանյան ընդդիմության` համաժողովրդական շարժման խորհրդանիշն է:

Նշենք նաեւ, որ ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա աճուրդ, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Լուգանսկում ապրող ծանր հիվանդ մի աղջնակի, ով հետագա բուժման համար գումարի կարիք ունի: Հայազգի նկարիչն արդեն մի քանի տարի հոգ է տանում այդ աղջկա մասին: