ԱՆՓՈՐՁ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ ԿԱՄ ՈՉ-ՈՔԻ
Աջակցիր «Ա1+»-ինԻնտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի առաջին խաղում Երեւանի «Միկան» մրցեց մոլդովական «Տիրասպոլի» հետ: «Միկա» մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով, թեեւ հայ ֆուտբոլիստները առաջին կեսից հետո հաղթում էին 2:0 հաշվով:
«Տիրասպոլի» կազմում գերակշռում էին երիտասարդ ֆուտբոլիստները: Մոլդովացիների ամենափորձառու խաղացողը` Անդրեյ Պորֆիրյանուն, 25 տարեկան էր: Մնացած ֆուտբոլիստները ավելի երիտասարդ էին: Առաջին կեսը անցավ «Միկայի» բացահայտ առավելությամբ: Ստեղծելով մի շարք գոլային պահեր` Արկադի Անդրեասյանի սաները հաշիվը բացեցին 17-րդ րոպեին, երբ հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Խորեն Վերանյանը: 41-րդ րոպեին «Տիրասպոլի» դարպասապահ Սերգեյ Ժուրիկի անփույթ խաղից օգտվելով` Ստեփան Հակոբյանը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: 2-րդ կեսն էլ ավելի ակտիվ սկսեցին «Միկայի» ֆուտբոլիստները, սակայն նրանց գործողություններում այլեւս սրություն չկար, իսկ հյուրերը 60-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեցին, երբ Պորֆիրյանուին, սեփական տուգանայինում «քաշքշում» էր «Միկայի» պաշտպան Ռաֆայել Սաֆարյանը:
Սիդորենկեն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 79-րդ րոպեին Նամաշկոն նաեւ հավասարեցրեց այն: Ֆիզիկապես հոգնած «Միկան» այլեւս ի վիճակի չէր արդյունավետ գրոհ ձեռնարկել եւ հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով: Հանդիպումից հետո մոլդովացիների գլխավոր մարզիչ Վլադիմիր Ռեւան նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա ավելացրեց. «Խաղասզկբում մեր անփորձ ֆուտբոլիստների մոտ լարվածություն կար: Իմ կարծիքով մեր մրցակիցը ավելի փորձառու էր: Ընդմիջմանը ես տղաներին ասացի, որ մրցակիցը մտածում է, թե արդեն հաղթել է ձեզ, ուստի սպասեք ձեր հնարավորությանը եւ այն կլինի»:
«Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը եւս ընդծեց փորձի պակասը. «Եթե լիներ անհրաժեշտ փորձը, ապա տղաները հանգիստ հանդիպումը կհասցնեին հաղթական ավարտի»:
Այս թիմերի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 28-ին Տիրասպոլում: