Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԿՈՍԸ ԿՀԵՌԱՆԱ «ԱՐԱՐԱՏԻՑ»

Սպորտ

Հայաստանի 2008թ. առաջնության առաջատար Երեւանի «Արարատում» կադրային լուրջ փոփոխություններ են սկսվել: Հուլիսին թիմը հանդես է գալու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում եւ մինչ այս «Արարատի» կազմը կհամալրեն նոր ֆուտբոլիստներ:

Արդեն «Արարատում» են Ժուլիանո Հիմենեսը եւ Ջեֆերսոն Ռոմալհոն, որոնք դեռ փորձաշրջան են անցնում «Արարատում»: Մինչ այս ակումբի հետ պայմանագիր էին կնքել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Մինասյանը եւ Արտաշես Անտոնյանը: «Արարատից» հնարավոր է հեռանան Նշան եւ Սերգեյ Էրզերումյանները, որոնց իրենց կազմում է ցանկանում տեսնել «Միկան»: Նշանը, երկարատեւ ընմիջումից հետո սկսել է մարզումները, սակայն առայժմ դուրս չի եկել խաղադաշտ:

«Արարատից» պատրաստվում է հեռանալ բրազիլացի Պիզելի Մարկոսը, որը թիմի վերջին 2 տարիների լավագույն ռմբարկուն է եւ ներկայումս էլ վստահորեն գլխավորում է Հայաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը: Մարկոսի ծառայություններով հետաքրքրված են Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի թիմերը: Սակայն Մարկոսը «Արարատը» կլքի միայն ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հանդիպումներից հետո եւ նրա տեղափոխության ժամկետը կախված է նրանից, թե որքան առաջ կգնա այս մրցաշարում «Արարատը»: Եթե հայկական ակումբը հաջող հանդես գա եւ կարողանա մտնել խմբային մրցաշարը, ապա Մարկոսը կմնա Երեւանում: