Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՆ» ՀԱՆԵԼՈՒԿ Է ՄՈԼԴՈՎԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սպորտ

Հունիսի 21-ին մեկնարկում է Ինտերտոտոյի գավաթի 2008թ, խաղարկությունը: Նույն օրը Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ կմրցի առաջին փուլի շրջանակներում կմրցի մոլդովական «Տիրասպոլի» հետ:

Մոլդովացիների համար «Միկան» բավական անծանոթ մրցակից է: Թե ինչ է ներկայացնում իրենից հայկական թիմը, «Տիրասպոլը» կիմանա առաջիկա մրցավեճում: Այդ մասին նշեց «Տիրասպոլի» պաշտպան Վիկտր Նոսենկոն.«Մրցակիցը անձամբ ինձ անծանոթ է: Գիտեմ միայն, որ «Միկան» Հայաստանի առաջնության 3-րդ մրցանակակիր է եղել նախորդ տարի: Տեղյակ եմ նաեւ, որ մեծ ծանր ուղեւորություն է սպասվում, քանի որ Հայաստանում բավական շոգ է: Հայկական ֆուտբոլի մասին առանձնապես բան չգիտեմ: Ծանոթ եմ Արա Հակոբյանին, ով հանդես էր գալիս «Զիբրույում» եւ ես նրա դեմ խաղացել եմ»:

«Տիրասպոլը», որը բավական երիտասարդ թիմ է վերջին տարիներին որպես կանոն ընդգրկվում է Մոլդովայի առաջնության լավագույն 4 թիմերի շարքում: Մայիսին ավարված Մոլդովայի 2007-08թթ. առաջնությունում եւս «Տիրասպոլը» գրավեց 4-րդ հորիզոնականը: Առաջնության ավարտից հետո թիմում փոփոխություններ գրեթե չեն եղել:

«Հիմնական կազմը պահպանվել է, հեռացողներ գրեթե չկան: Մի քանի նորեկների են հրավիրել, որոնք փորձաշրջան են անցնում: Կարելի է ասել, մենք մեր օպտիմալ կազմով հանդես կգանք այս խաղերում», - ասաց Նոսենկոն:

Մոլդովացի ֆուտբոլիստը դժվարացավ ասել թե առաջիկա խաղում ով հաղթելու ավելի լավ հնարավորություն ունի. «Քանի որ պատկերացում չունեմ մրցակցի մասին, այդ մասին չեմ կարող խոսել: Այս դիմակայությունը բաղկացած է 2 հանդիպումներից եւ նման դեպքում ավելի դժվար է ասել, թե ով դուրս կգա հաջորդ փուլ: Առաջին խաղի արդյունքից շատ բան է կախված: Թերեւս երեւանյան հանդիպումից հետո մենք որոշ չափող կիմանանք, թե ով կհայտնվի հաջորդ փուլում»: