ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՇԱՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի օլիմպիականների թիվը Պեկինում կայանալիք խաղերում կարող է ավենալ եւս մեկով: Խոսքը ծանրորդների մասին է: Մինչ այս օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք են ստացել 5 տղամարդ եւ 1 կին ծանրորդ:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է 2 տարով որակազրկել Հունաստանի հավաքականի 11 ծանրորդների, որոնք օգտագործել են ագելված խթանիչներ: Որակազրվողների ցանկում են նաեւ օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ծանրորդուհիները, որի արդյունքում հույները օլիմպիական խաղերում 3 փոխարեն ընդամենը մեկ ծանրորդուհի կունենան, իսկ տղամարդկանց պայքարում 5-ի փոխարեն՝ 3: Հունաստանի ծանրամարտի հավաքականը վերջին 16 տարիների ընթացքում օլիմպիական խաղերում 12 մեդալ է նվաճել:
Այս որակազրկումներից կարող է շահել Հայաստանի հավաքականը, որը կանանց պայքարում ընդամենը 1 ներկայացուցիչ ունի հանձինս Մելինե Դալուզյանի: Հայաստանի օլիմպիական կոմիտեի մի քանի անգամ դիմել էր ՄՕԿ-ին, խնդրելով, որ ուղեգիր տրամադրվի նաեւ Եվրոպայի չենպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ հույների որկազրկումից հետո ավելի հավանական է, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բավարարի հայկական կողմի խնդրանքը: