Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈԼԱԶՈՒՐԿ ԽԱՂ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական ընկերական հանդիպումը անցկացրեց` այս անգամ հանդիպելով Եվրոպայի չեմպիոն Հունաստանի հավաքականի հետ: Գերմանիայի Օֆենբախ քաղաքում կայացած հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Թեեւ հանդիպումը ընկերական էր, սակայն այն անցավ բավական թեժ եւ ինչ-որ տեղ նաեւ կոպիտ պայքարում:

Առաջին ռեալ գոլային պահը ստեղծվեց 15-րդ րոպեին, երբ Լեւոն Պաչաջյանը առաջ անցնելով Կիրյակոսից` մեն-մենակ դուրս եկավ Նիկոպոլիդիսի դեմ, սակայն նրա հարվածից հետո փորձառու դարպասապահը փրկեց իր թիմին: Հույները հաջողության հասնելու լավ հնարավորություն ունեցան 36-րդ րոպեին, երբ Կասպարովը գնդակը որսալու անհաջող փորձ կատարեց եւ Խարիստեասը չկարողացավ գրավել անպաշտպան դարպասը: Ընդմիջմանը Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Օտտո Ռեհագելը միանգամից 5 փոփոխություն կատարեց, սակայն դա էլ չօգնեց հույներին հաղթել այս խաղում: Եկրորդ կեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց եւ ինչպես եւ առաջինում դարպասի գրավում չարձանագրվեց:

Թիմերի այս հանդիպմանը մասնակցեցին այսպիսի կազմերով.

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Աղվան Մկրտչյան, Լեւոն Պաչաջյան, Արթուր Ոսկանյան, Արարատ Առաքելյան, Գեւորգ Ղազարյան (Սամվել Մելքոնյան, 60), Համլետ Մխիթարյան (Արթուր Մինասյան, 65), Մարկոս Պրիզելի (Արա Հակոբյան, 54)

Հունաստան. Անտոնիոս Նիկոպոլիդիս, Յուրկաս Սեյտարիդիս, Տրայանոս

Դելաս(Պարասկեւաս Անցաս, 46), Սոտիրիոս Կիրյակոս, Նիկոլաոս Սպիրոպուլոս (Խրիստոս Պացացողլու, 46), Կոնստանտինոս Կացուրանիս, Անգելոս Բասինաս, Գիորգիոս Կարագունիս (Վասիլեոս Տորոսիդիս, 46), Դիմիտրիոս Սալպինգիդիս (Գիորգիոս Սամարաս, 46), Անգելոս Խարիստեաս, Իոանիս Ամանատիդիս (Տեոֆանիս Գեկաս, 46):